Մաքսանենգը ՌԴ-Ֆինլանդիա կեղծ սահման է տեղադրել ու միգրանտներին ուղարկել «Ֆինլանդիա»
Իրավունք
14:08 05/12/2019
Աշխարհ

Մաքսանենգը ՌԴ-Ֆինլանդիա կեղծ սահման է տեղադրել ու միգրանտներին ուղարկել «Ֆինլանդիա»

Ռուսաստանում ձերբակալվել է մաքսանենգ տղամարդ, որը կեղծ սահմանային կետեր է տեղադրել և այդ  սահմանով 4 աշխատանքային միգրանտների անցկացրել ու ուղարկել «Ֆինլանդիա»: Այս մասին գրում է BBC-ն։

«Սահմանն» անցկացնելուց հետո մաքսանենգը լքել է միգրանտներին, որոնք սկսել են թափառել Ռուսաստանի Վիբորգ անտառում՝ մտածելով, թե Ֆինլանդիայում են։

Այնուհետև, հանդիպել են իրական սահմանապահների և տեղեկացել, որ Ռուսաստանի տարածքում են։

Մաքսանենգը միգրանտներին Ֆինլանդիա հասցնելու համար յուրաքանչյուրից, ըստ տեղեկությունների, պահանջել է 10,000 եվրո: Հայտնի է դարձել, որ բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են նոյեմբերի 28-ին:

Placeholder
Մաքսանենգը ՌԴ-Ֆինլանդիա կեղծ սահման է տեղադրել ու միգրանտներին ուղարկել «Ֆինլանդիա»