Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
13:11 05/12/2019
Հայաստան
ՔԿ. Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ձերբակալված չկա
Քննչական կոմիտեն հերքում է տարածված լուրերը, ըստ որի Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնալսած անձը ձերբակալվել է։
«Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել»,-նշել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրիա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։
Placeholder