6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից
Սպորտ
12:39 06/12/2019
Հայաստան

6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։Այս մասին հայտնում է կապանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին դրսևորած եռանդի ու անմնացորդ նվիրումի համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում։

Placeholder