Ես չեմ գողանում ոչ մի լումա. Փաշինյան
Օրվա թեմա
12:26 06/12/2019
Հայաստան

Ես չեմ գողանում ոչ մի լումա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կոչ արեց՝ չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերի։

«Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեր՝ բոլորիս այստեղ բանավիճելու իրավունքը: Հետևաբար՝ մի գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ մենք չենք գողանում պետական բյուջեից: Ես չեմ գողանում ոչ մի լումա, և ընդհակառակը ասում եմ՝ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,- նշեց վարչապետը։

Նա նշեց, որ այս ընթացքում ՀՀ-ում հարուցվել է 126 քրեական գործ. ավելի քան 220 անձինք այդ դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատողներ, բայց չեն գնացել աշխատանքի։

«Միայն այս գործերով 350 մլն դրամի վնաս է հասցվել պետությանը»,- ասավ Նիկոլ Փաշինյանը։ 

Placeholder
Ես չեմ գողանում ոչ մի լումա. Փաշինյան