2019-ի ամենաբարձր վարձատրված երաժիշտները
Մշակույթ
09:32 07/12/2019
Աշխարհ

2019-ի ամենաբարձր վարձատրված երաժիշտները

Forbes  ամսագիրը կազմել է 2019 թվականին ամենաբարձր վարձատրված երաժիշտների վարկանշային ցուցակը: Վերջին հինգ տարում երկրորդ անգամ ամենամյա վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը 185 միլիոն դոլար ցուցանիշով: ԶԼՄ-ների տվյալներով, նման եկամուտ նա ձեռք է բերել գովազդային պայմանագրերի, համերգային շրջագայության եզրափակիչ մասի շնորհիվ:

Երկրորդ տեղում է  Քանյե Ուեսթը 150 միլիոն դոլարով, երրորդում՝ բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը 110 միլիոն դոլարով: Նրանց հաջորդում են  The Eagles-ը՝  100 միլիոն դոլարով, Էլթոն Ջոնը՝   84 միլիոնով, Jay-Z -ին Բեյոնսեի հետ՝ 81 միլիոնով:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում վարկանշային ցուցակի տասը մասնակիցները կարողացել են վաստակել ավելի քան 1 միլիարդ դոլար: Նախորդ տարի այն կազմում էր 886 միլիոն:

Placeholder
2019-ի ամենաբարձր վարձատրված երաժիշտները