2019-ի վատագույն ֆիլմերը
Մշակույթ
17:12 07/12/2019
Աշխարհ

2019-ի վատագույն ֆիլմերը

Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թվականի վատագույն ֆիլմերի հակավարկանիշը: Ցուցակում 10 ֆիլմ է:

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Դեբրուժի վարկածով վատագույն ֆիլմերի հնգյակը գլխավորում է Թիմ Բարթոնի «Դամբոն»: Ֆիլմը «Դիսնեյի» 1941 թ. համանուն մուլտֆիլմի  ադատպացիան է:  Երկրորդ տեղում է  ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանի  «Ապակի»  ֆիլմը, երրորդը՝  Ջերեմի Սավիլի «Լակիշի» ֆիլմը: Հակավարկանշային ցուցակում է նաև Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» և Դենի Բոյլի  «Yesterday» ֆիլմերը:

Գլիբերմանի վարկածով, վատագույն ֆիլմերի հնգյակը գլխավորում է Ֆելիքս Գարի Գրեյի  «Սևազգեստ մարդիկ։ Ինթերնեյշնլ»  մարտաֆիլմը: Երկրորդ տեղում է Էմիլիա Քլարկ մասնակցությամբ  ռեժիսոր Փոլ Ֆիգի «Սուրբ ծնունդ երկուսի համար» ֆիմը, երրորդ տեղում է «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի վերջին կես ժամը: Կինոքննադատին դուրս չի եկել, թե ինչպես է ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերաշարադրել Չարլզ Մանսոնի հանցագործության պատմությունը: Հնգյակում են նաև «Պոկեմոն» և «Անաբելի անեծքը 3» ֆիլմերը:

Placeholder
2019-ի վատագույն ֆիլմերը