Ադրբեջանին՝ աղերս չունենաք
Քաղաքական
16:56 09/12/2019
Հայաստան

Ադրբեջանին՝ աղերս չունենաք

Բրատիսլավայում իրավիճակի, հատկապես՝ ԱԳ նախարարների հայտարարությունների արձագանքները ֆեյսբուքում մոնիտորինգելիս, հանդիպեցինք կարծիքի, ավելի ճիշտ՝ մտավախության, որի հետ կապված էլ դիմեցինք ՀՀ ԱԳՆ. «Կարծիք կա, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը իր ելույթից դուրս էր թողել «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է»  հատվածը հենց բանակցության «շնորհիվ» ու դա սաղմնային փուլն էր Ադրբեջանի պահանջի՝ դուրս բերել հայաստանյան զորքերը Արցախից»։

Ինչին ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Սա կարծիք է,  որը որևէ աղերս իրականության հետ չունի»։

Մենք, իհարկե, ուրախ ենք։ Ճիշտ է՝ դիմելիս նպատակ ունեինք ավելի հանգամալից պատասխանի, սակայն տալ ՀՀ ԱԳՆ-ին հնարավորություն ուղղակի հերքել նման մտավախությունը, կամ կարծիքը, կամ ակնկալիքը՝ լրիվ գոհացնում է մեզ։

Ու եթե Ադրբեջանի ժողովուրդը, որ պիտի  պատրաստվեր խաղաղության, հանկարծ մտքով նույնպես այդպիսի հնարավորություն է անցկացրել,Panorama.am-ը փոխանցում է՝ աղերս չունենաք՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ու վերջ։
 

Placeholder
Ադրբեջանին՝ աղերս չունենաք