«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
Սպորտ
19:59 09/12/2019
Աշխարհ

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, երկրպագուն տեղի շինարարական կազմակերպություններից մեկի աշխատակից է։ Գործատուն հեռացրել է նրան աշխատանքից, քանի որ ընկերությունում զրոյական հանդուրժողականություն է ռասիզմի ու խտրականության ցանկացած ձևի նկատմամբ։

Մանչեսթերյան դերբիի ժամանակ երկրպագուները տարբեր առարկաներ են նետել Ֆրեդի ուղղությամբ, նաև կապիկի ժեստեր են ցուցադրել նրան ու թիմակից Ջեսսի Լինգարդին։

 

Placeholder