Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Հասարակություն
14:00 09/12/2019
Հայաստան

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 08:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի փակ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Placeholder