WADA-ն կոչ է անում Ռուսաստանին ամբողջովին հեռացնել oլիմպիական խաղերից
Սպորտ
14:51 09/12/2019
Աշխարհ

WADA-ն կոչ է անում Ռուսաստանին ամբողջովին հեռացնել oլիմպիական խաղերից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովի անդամները մտադիր են Ռուսաստանի մարզիկներին զրկել oլիմպիական խաղերում հանդես գալու իրավունքից: Այս մասին գրում է Gazeta-ն։

Հանդիպմանը որոշվել է, որ ստեղծված իրավիճակում միայն այդպիսի տարբերակն է միակ արդարը: Այս կարծիքին է հանձնաժողովի 17 անդաներից  9-ը՝ նախագահ Բեքի Սքոթի գլխավորությամբ:

Նրանք վստահ են, որ եթե որոշումը մեղմվի, ապա իրավիճակը դաս չի լինի, ինչը նշանակում է, որ «խարդախությունը, մանիպուլյացիան և խաբեությունը խրախուսվելու են»:

«Ռուսական դոպինգ սագան տեղի ունեցավ երեք օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, և այժմ կարող է ազդել չորրորդի վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
WADA-ն կոչ է անում Ռուսաստանին ամբողջովին հեռացնել oլիմպիական խաղերից