«Հրապարակ». Հանդես կգան միջանկյալ զեկույցով որպեսզի 6 ամսով երկարացնեն իրենց աշխատանքը
Օրվա մամուլ
09:28 10/12/2019
Հայաստան

«Հրապարակ». Հանդես կգան միջանկյալ զեկույցով որպեսզի 6 ամսով երկարացնեն իրենց աշխատանքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է միջանկյալ զեկույցով հանդես գալ և ներկայացնել անցած 6 ամիսների բացահայտումները։ Այս մասին մեր լրագրողին հայտնել է հանձնաժողովի իմքայլական անդամ Քրիստինե Պողոսյանը։

Գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարացնելու առաջարկով հանձնաժողովը դիմել է ԱԺ ղեկավարությանը, հավելյալ ժամկետում կքննեն, կուսումնասիրեն նաև ուժային կառույցներում գնումների գործընթացը․ «Մեկ տարվա մեր աշխատանքը բերել է հիմնավոր եզրահանգման, որ վերանայենք գնումների գործընթացը, եթե անհրաժեշտ լինի, նաև օրենսդրական փոփոխություններ անենք»։ Պատգամավորն ասել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովն ավելի վաղ կավարտի աշխատանքները, քան ավելացված 6-ամսյա ժամկետն է, քանի որ մնացել է մի քանի բարձրաստիճանների լսեն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Հանդես կգան միջանկյալ զեկույցով որպեսզի 6 ամսով երկարացնեն իրենց աշխատանքը