Թուրքիայի հյուրանոցներում մնալու համար պետք է հարկ վճարել
Տնտեսություն
11:00 10/12/2019
Աշխարհ

Թուրքիայի հյուրանոցներում մնալու համար պետք է հարկ վճարել

Թուրքիայում զբոսաշրջիկները հյուրանոցներում ապրելու համար պետք է վճարեն հարկ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան հրամանը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի վերջը հարկը կազմելու է 1 տոկոս, իսկ հետո բարձրանալու է մինչև 2 տոկոս: Հավաքված գումարը տրամադրվելու է հյուրանոցների, առողջարանների, առողջանային գյուղերի, հյուրատների կառուցմանը:

Պետական հիմնարկներն ու հանրակացարաններն ազատվում են հարկերից:

Placeholder
Թուրքիայի հյուրանոցներում մնալու համար պետք է հարկ վճարել