Նիկոլ Փաշինյան. Աստղաբաշխական թիվ է
Տնտեսություն
16:51 10/12/2019
Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Աստղաբաշխական թիվ է

2019 թվականի  հունվար-նոյեմբերին  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ դուրս է գրվել 106 միլիոն 609 հազար 299 ՀԴՄ  կտրոնով ավելի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա բնորոշմամբ, սա  աստղաբաշխական թիվ է:

Այդքան ավելի ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամի ավելի առևտրաշրջանառություն: 

«Սա, իհարկե, շատ լավ է»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով, բավականին լավ վիճակագրություն ունեն նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով:

Նրա խոսքով, չնայած աճը տպավորիչ է, բայց Հայաստանում կա հսկայական ստվերային առևտրաշրջանառություն:

Ն. Փաշինյանն ասաց, որ 2020 թվականից լինելու է նոր մոտեցում ՀԴՄ կտրոնների վերաբերյալ:

«ՀԴՄ կտրոն չխփելու որևէ դեպք որևէ բարոյական արդարացում չի ունենալու: Նույնիսկ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չխփելու համար  լուրջ  վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Սա ոչ կառավարության, ոչ վարչապետի, ոչ ՊԵԿ նախագահի, ոչ հարկային որևէ ծառայողի քմահաճույքը չէ, մեր պետության, երկրի շահերից բխող մոտեցում է»,- նշեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Նիկոլ Փաշինյան. Աստղաբաշխական թիվ է