Գտեք էլի ձեզ, թե չէ՝ վույ, վույ, վույ, աման, աման, աման․ Արարատ Միրզոյան
Քաղաքական
13:13 10/12/2019

Գտեք էլի ձեզ, թե չէ՝ վույ, վույ, վույ, աման, աման, աման․ Արարատ Միրզոյան

«Մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, և վերականգնելու ենք օրինականությունը Հայաստանում։ Մենք չենք կարող միանգամից բոլոր վհուկներին բռնել, դա պետք է անենք օրենքի սահմաններում»,- այս մասին այսօր խրոհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով, բոլոր պետական ինստիտուտները 0-ից ստեղծվելու են. «Դա անելու ենք հանգիստ, առանց պանիկայի, առանց ռադիկալ ծայրահեղությունների։ Վհուկների որս չի լինելու»։

Դիմելով Աժ ոչ իշխանական խմբակցություններին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ վերջին 1 և կես տարվա ընթացքում իշխանությունը հայտարարել է խաղի նոր կանոնների մասին։

«Եվ նորից ու նորից դուք գնում և ընկնում եք հին հարաբերությունների հարթություն, գնում եք հին մոտիվացիաներ, որի կարիքը էլի չկա։ Մենք առաջարկում ենք միասին բարեփոխումներ անել։ Ձեզնից շատերի հետ մենք դաշիքի կազմում ենք եղել, և հիմա ինչ առաջարկում ենք անել, հենց գալիս է գործելու պահը, դուք ասում եք վույ, վույ, վույ, աման, աման, աման։ Գտեք էլի ձեզ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ։

Placeholder
Գտեք էլի ձեզ, թե չէ՝ վույ, վույ, վույ, աման, աման, աման․ Արարատ Միրզոյան