Ռուսական ORSIS ընկերությունը դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից
Իրավունք
12:58 10/12/2019
Հայաստան

Ռուսական ORSIS ընկերությունը դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից

Ռուսական ORSIS (Promtehnologiya) զենքի ընկերությունը դատարանի որոշմամբ դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է հայկական փաստաբանների միության իրավաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով Հայաստանում ներկայացնում է  ընկերության շահերը:

Նշվում է, որ ORSIS-ը  ներառվել էր ՀՀ զինված ուժերին և երկրի այլ ուժային կառույցներին զենք մատակարարողների սև ցուցակում՝ մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի ձախողումից անմիջապես հետո, որին մասնակցում էր նաև այդ ընկերությունը:

Մրցույթի տապալման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով («ծառայության անտեսումը»), որը ներկայումս հետաքննում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր դիմումը և կասեցրեց ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը` ORSIS-ին սև ցուցակում ներառելու կապակցությամբ, որն իրավունք չուներ մասնակցել պետական գնումներին», - ասել է Սիրունյանը:

Նա նշել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցել մրցույթներին և առաքումներ իրականացնել Հայաստանի ուժային կառույցներին:

Placeholder
Ռուսական ORSIS ընկերությունը դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից