Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորհրդարանն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ էին քվեարկել 65, և դեմ՝ 33 պատգամավորներ։
Հիշեցնենք, որ «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով միայն ՍԴ դատավորներին հնարավորություն է տրվում կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ։
ԱԺ իշխանական թևի և կառավարության հավաստմամբ, օրենքի նախագիծը հնարավորություն կտա դատական համակարգում բարեփոխումներ իրականացնել։