«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել  «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստ
Օրվա մամուլ
10:00 12/12/2019
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները:

«Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, և պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաև ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվե­արկության թեմային»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստ