Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այս փուլում չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ հանգամանորեն կանդրադառնա ավելի ուշ։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Արա Բաբլոյանը հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։ Քրեական գործով մեղադրվում է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։