«Հրապարակ». Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» հատկացված գումարն կավելացնեն 95 մլն դրամով
Օրվա մամուլ
09:20 13/12/2019

«Հրապարակ». Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» հատկացված գումարն կավելացնեն 95 մլն դրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։

Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացնել 95 մլն դրամով։ Բացատրությունն այն է, որ  հատկացված գումարները չեն բավարարել։ Իսկ 2019-ին պետական բյուջեով նախատեսված է եղել 350 մլն դրամ, ընդ որում՝ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ կազմել 880 մլն: Մինչ այս պահը այդ 880-ից ծախսվել է 844.2 մլն-ն, սակայն մնացած 36 միլիոնը, պարզվում է, բավարար չէ մինչև տարեվերջ գործուղումների գնալու համար, ուստի ևս 95 միլիոն են ավելացրել: Այսինքն՝ պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» հատկացված գումարն կավելացնեն 95 մլն դրամով