Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան
Հասարակություն
11:02 13/12/2019
Հայաստան

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան

Քրեակատարողական հիմնարկից Իզմիրլյան ԲԿ տեղափոխված ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում։ Այսօր Լազարևյան ակումբի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Լուրջ առողջական խնդիրներ չկան, օրերի հարց է, կկազդուրվի և դուրս կգրվի»,-ասաց Սողոմոնյանը՝ հստակեցնելով, որ դրանք անձնական տվյալներ են ու շատ բաներից տեղյակ չէ։

Սողոմոնյանը մանրամասնեց, որ «ապօրինի կալանքի» պատճառով ինքը զրկված է Ռոբերտ Քոչարյանի հետ կապ հաստատելու հնարավորությունից, տեղեկությունները ստանում է  փաստաբանների ու հարազատների միջոցով։

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ  Ռոբերտ Քոչարյանը նույն բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել։ 

Placeholder
Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան