Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Առողջություն
19:41 14/12/2019
Աշխարհ

Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է Scientific Reports-ը:

Միևնույն ժամանակ, կյանքի տևողության վրա դրական ազդող կարևոր գործոն է համարվում հարմարավետ միջավայրը: 

Պարզվել է, որ մարդու կյանքի առավելագույն «բնական» ժամկետը 38 տարեկանն է։ Մասնագետները մեթոդ են մշակել՝ կյանքի տևողության որոշման համար, որի հիմքում գենն է:

Ստացված տվյալները  զարմացրել են փորձագետներին։ Հայտնի է դարձել, որ կյանքի բնական տևողությունը շատ ավելի կարճ է, քան միջին վիճակագրականում:

Արդյունքներից հետևում է, որ ժամանակակից մարդիկ ապրում են երկու անգամ ավելի երկար է, քան  բնության սահմանած  «նորման է»:

Placeholder
Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության