Ապարան և Աշտարակ քաղաքներում մառախուղ է
Հասարակություն
10:00 14/12/2019
Հայաստան

Ապարան և Աշտարակ քաղաքներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի  Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:
 

Placeholder
Ապարան և Աշտարակ քաղաքներում մառախուղ է