2 մեդալ՝ սամբոյի միջազգային մրցաշարից
Սպորտ
16:49 16/12/2019
Հայաստան

2 մեդալ՝ սամբոյի միջազգային մրցաշարից

Հայ պատանի սամբիստները հաջող մասնակցություն են ունեցել դեկտեմբերի 13-15-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Պրանցիշկուս Էիգմինասի 13-րդ հուշամրցաշարին: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Էմին Շիրոյանը նվաճել է 52 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը, իսկ 68 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:

Placeholder
2 մեդալ՝ սամբոյի միջազգային մրցաշարից