Հայտնվել է ԽՍՀՄ սուպերմենի մասին մուլտֆիլմի թրեյլերը
Մշակույթ
14:13 17/12/2019
Աշխարհ

Հայտնվել է ԽՍՀՄ սուպերմենի մասին մուլտֆիլմի թրեյլերը

Համացանցում հայտնվել է ամերիկյան «Սուպերմեն.Կարմիր որդի»  մուլտֆիլմի թերյլերը: Մուլտֆիլմը պամում է ԽՍՀՄ սուպերմենի մասին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը հիմնված է Մարկ Միլլերի դասական կոմիքսի վրա, որը լույս է տեսել 2003 թվականին: Այս անգամ պատմությունը կծավալվի Սառը պատերազմի տարիներին, իսկ Կրիպտոն մոլորակից  սուպերհերոսը  կհայտնվի ոչ թե ԱՄՆ-ում, այլ ԽՍՀՄ-ում: Այստեղ նա կբախվի Իոսիֆ Ստալինի, Բեթմենի, Երկաթե մարդու և Հրաշք-կնոջ հետ ու կրկին կփրկի աշխարհը:

Մուլտֆիլմի գլխավոր հերոսների ձայները կարդացել են Ջեյսոն Այզեքսը, Էմի Աքերը, Ֆիլ Մորիսը, Վանեսսա Մարշալը, Ռոջեր Քրեյգը, Ուիլյամ Սեյլերսը և այլք: Պրեմիերան նախատեսված է 2020 թվականի սկզբին:

Placeholder
Հայտնվել է ԽՍՀՄ սուպերմենի մասին մուլտֆիլմի թրեյլերը