Սիլիկոնյան հովտի Թոփ ձեռնարկատիրական համալսարան կարող են դիմել Հայաստանի մասնագետները
ՏՀՏ-ն Հայաստանում
19:55 17/12/2019
Հայաստան

Սիլիկոնյան հովտի Թոփ ձեռնարկատիրական համալսարան կարող են դիմել Հայաստանի մասնագետները

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ Այս ասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

7 շաբաթ տևողությամբ  ձեռներեցության և բիզնես դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում։

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է
ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։

Placeholder