Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Մշակույթ
12:27 17/12/2019
Աշխարհ

Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում  ընդունված 91 հայտից կարճ ցուցակում ընդգրկել է 10-ը: Ընտրվել են  Չեխիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սենեգալի, Հարավային Կորեայի, Իսպանիայի կողմից ներկայացված ֆիլմերը:

Հիշեցնենք, որ այս անվանակարգում Հայաստանի կողմից ներկայացվել էր ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը։

«Օսկար-2020»-ի թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 13-ին։ «Օսկար»  մրցանակաբաշխությունը կկայանա  2020 թվականի փետրվարի 9-ին։

Placeholder
Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում