Ստեփանակերտում գումարվել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը
Քաղաքական
19:03 17/12/2019
Հայաստան

Ստեփանակերտում գումարվել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում  սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաեւ այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
 

Placeholder
Ստեփանակերտում գումարվել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը