Ադրբեջանը շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ
Քաղաքական
09:40 18/12/2019
Հայաստան

Ադրբեջանը շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ

Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի  Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածների ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: 

Placeholder
Ադրբեջանը շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ