«Հրապարակ». Արցախի շուրջ սպասվող զարգացումների պատճառով Երևանում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ կանցկացվի
Օրվա մամուլ
09:40 19/12/2019
Հայաստան

«Հրապարակ». Արցախի շուրջ սպասվող զարգացումների պատճառով Երևանում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ կանցկացվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչև տարեվերջ Երևանում  կանցկացվի Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող  զարգացումներն են։

Հիշեցնենք․ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից և գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։

Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձևաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաև Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Արցախի շուրջ սպասվող զարգացումների պատճառով Երևանում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ կանցկացվի