Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նյու Դելիում երեկ Քաղաքացիության մասին օրենքում փոփոխոթյունների կատարելու դեմ ուղղված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է շուրջ 1200 մարդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է Times of India թերթը: Նրանց թվում են ընդդիմության առաջնորդներ և շատ ուրիշ մարդիկ, որոնք, չնայած իշխանության արգելքին, նախօրեին դուրս էին եկել փողոցներ Հնդկաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ անելու համար: Բերման ենթրակվածներից շատերը առավոտյան արդեն ազատ են արձակվել:
Նախքան այդ ակցիաները, կառավարությունը բջջային կապի մեծ օպերատորներին հրահանգել էր ժամանակավորապես սահմանափակել քաղաքացիների՝ զանգելու, ինտերնետից օգտվելու, հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը: Բայց և այնպես, այսօր առավոտյան այդ ծառայություններն արդեն շատ շրջաններում վերականգնվել են:
Նյու Դելիում դեռ շարունակվում են անվտանգության միջոցառումները. շարժը որոշ փողոցներում սահմանափակված է, ոստիկանությունը հերթապահում է, ընտրողաբար ստուգում են մեքենաները, վարորդների փաստաթղթերը:
Քաղաքացիության մասին օրենքում սկանդալային փոփոխությունները, որոնք պաշտոնապես ուժի մեջ են մտել, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարևան երկրներից ` Աֆղանստանից, Պակիստանից և Բանգլադեշից ոչ մահմեդականները կարող են պարզեցված կարգով ձեռք բերել հնդկական անձնագիր, եթե նրանք հայրենիքում բախվեն ոտնձգությունների: