Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է
Իրավունք
11:28 21/12/2019
Հայաստան

Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է

Այսօր Չեխիայից Հայաստան արտահանձնված Նարեկ Սարգսյանն այս պահին քրեակատարողական հիմնարկում է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Հարցին, թե հետագա ի՞նչ գործընթաց է սպասվում, նա նշեց, որ նախքաննության շրջանակներում կտեղեկացվի:

Ոստիկանությունից այսօր ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։  2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Placeholder
Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է