Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ
Քաղաքական
13:48 21/12/2019
ԼՂՀ

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով  ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո:

 

 

Placeholder
Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ