Աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլային ակումբները
Սպորտ
19:21 23/12/2019
Աշխարհ

Աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլային ակումբները

Sportingintelligence  պարբերականը ներկայացրել է աշխարհում ամենաբարձր վարձրատրություն ունեցող  ֆուտբոլային ակումբները: Ցուցակը տեղադրված է ծրագրի կայքում:

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, առաջին տեղում է կատալոնական «Բարսելոնան», որտեղ տարեկան միջին աշխատավարձը կազմում է 12 284 555 դոլար,  միջին շաբաթական աշխատավարձը՝ 236 241 դոլար: Երկրորդ տեղում է մադրիդյան «Ռեալը» ՝ տարեկան 11 154 692 դոլար, շաբաթական՝ 214 513 դոլար աշխատավարձով: Երրորդ տեղում է թուրինյան «Յուվենտուսը»՝ համապատասխանաբար 10
106 647 և 194 359 դոլար աշխատավարձով:

Ամիսներ առաջ Forbes –ը հրապարակել էր  աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Առաջին տեղում էր «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա եկամուտները 2018թ. հունիսից 2019 թ. հունիս  գնահատվել էր 127 միլիոն դոլար:

Placeholder