Կիրո Մանոյան.  Ռազմավարություն չունենալը վտանգավոր է
Քաղաքական
13:11 23/12/2019
Հայաստան

Կիրո Մանոյան. Ռազմավարություն չունենալը վտանգավոր է

«Այս իշխանությունները չունեն Արցախի հարցի կարգավորման ոչ ռազմավարություն, ոչ հայեցակարգ և տարբեր պահերի ասում են տարբեր բաներ, որոնք ցույց են տալիս, որ ռազմավարություն ու հայեցակարգ իսկապես չկան: Ռազմավարություն չունենալը վտանգավոր է»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նա նշեց, որ պաշտոնական Երևանը շեշտում է բանակցություններին Արցախի մասնակցության մասին, բայց վերջին՝ Բրատիսլավայում կայացած ժողովից առաջ, նույն վարչապետն ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ հարցի կարգավորման գծով մոտեցումների մեջ ոչ մի տարբերություն չկա, 100 տոկոսով նույնական են։

«Դա հայտարարել է այնպիսի հանդիպումից առաջ, որտեղ իբրև թե կամ ենթադրաբար պետք է բարձրացվեր բանակցություններին Արցախի մասնակցության հարցը, անհասկանալի է, որովհետև եթե նույն բանն եք ասելու, ինչո՞ւ Արցախը պետք է մասնակցի», - ասաց Կ.Մանոյանը։

Կիրո Մանոյանի կարծիքով,  առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր, որովհետև Ադրբեջանը պատրաստվել է։

«Պատերազմն անխուսափելի է։ Մենք միշտ պետք է այս մոտեցմամբ ապրենք, շարժվենք», - ասաց Կ. Մանոյանը:
 

Placeholder
Կիրո Մանոյան. Ռազմավարություն չունենալը վտանգավոր է