Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է
Իրավունք
10:25 23/12/2019
Հայաստան

Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն,  երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը  մինչև նախաքննության ավարտը կմնա ազատության մեջ է, քանի որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ,  մերժել է  նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը:

Ռազմիկ Աբրահամյանը ներկա է եղել  դատական նիստին:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:

Placeholder
Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է