Կոլեկցիոներին արգելել են Անգլիայից դուրս հանել Թոմաս Գեյնսբորոյի բնանկարը
Մշակույթ
20:03 24/12/2019
Աշխարհ

Կոլեկցիոներին արգելել են Անգլիայից դուրս հանել Թոմաս Գեյնսբորոյի բնանկարը

Անգլիացի նկարիչ  Թոմաս Գեյնսբորոյի  նկարներից մեկն արգելել են հանել Մեծ Բրիտանիայից: Խոսքը գնում է 1773 թ. Going To Market, Early Morning  կտավի մասին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, որոշումն ընդունել է Բրիտանիայի մշակույթի նախարուրությունը:

Արգելքը դրված է մինչև 2020 թվականի մարտ: Հայտնի է, որ նկարը պատկանում է անհայտ կոլեկցիոների, որն այն ձեռք է բերել Անգլիայում հուլիսին կայացած աճուրդում 10,3 միլիոն դոլարով: Կոլեկցիոները մտադրվել էր նկարը  տանել արտասահման և դրա համար դիմել էր անհրաժեշտ թույլտվության: Նախարարության պատասխանը եղել է բնանկարը երկրից դուրս հանելու ժամանակավոր արգելքը: Անհրաժեշության դեպքում արգելքի ժամկետը կարող է երկարաձգվել:

«Գեյնսբորոյի   բրիտանացի ամենահայտնի բնանկարիչներից է, նրա աշխատանքները նախկինի պես, գրեթե դրանք ստեղծելուց 250 տարի անց, գրավում են մեծ լսարաններ»,- ասել է Բրիտանիայի մշակույթի փոխնախարարը: 

Նա նշել է, որ նկարի դուրս հանումը մեծ կորուստ կլինի: Փոխնախարարը հույս է հայտնել, որ ստեղծագործությունը կգտնի բրիտանացի գնորդ, այն կման ազգային հավաքածուի մասին:

Placeholder
Կոլեկցիոներին արգելել են Անգլիայից դուրս հանել Թոմաս Գեյնսբորոյի բնանկարը