Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի
Սպորտ
12:26 24/12/2019
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը, Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: ՀՖՖ հաղորդմամբ, թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի