Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դեկտեմբերի 28-ի համերգը նվիրված է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 1-ին 2019-2020թթ. համերգաշրջանը սկսել էր Ստեփանակերտում մանսուրյանական կինոերաժշտության ներկայացմամբ։ Հետագայում այդ ծրագիրը կատարվեց նաև Երևանում‚ այնուհետև՝ Գյումրիում։ Եվ ահա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ տարեմուտին երաժշտասերներին կնվիրի «Մեր Մանսուրյանը» համերգային երեկոն‚ որի ընթացքում կհնչեն «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը»‚ «Գիքոր»‚ «Կտոր մը երկինք» և այլ ֆիլմերի մեղեդիները՝ սնմֆոնիկ նվագախմբի նոր գործիքավորմամբ։
Պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում մեղեդիները կուղեկցվեն ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ։
Նշենք‚ որ 2019-ը հոբելյանական է Տիգրան Մանսուրյանի համար. մաեստրոն նշում է 80-ամյա հոբելյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարվա ընթացքում կատարել է մաեստրո Մանսուրյանի սիմֆոնիկ‚ կամերային ստեղծագործությունները‚ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում մի առանձին երեկո է նվիրել Մանսուրյանի արվեստին։