Պար՝ ընդդեմ կենաթոշակային բարեփոխումների
Հասարակություն
14:44 25/12/2019
Աշխարհ

Պար՝ ընդդեմ կենաթոշակային բարեփոխումների

Փարիզի օպերայի պարողները «Կարապի լիճը» բալետից մի հատված են կատարել թատրոնի աստիճաններին՝ համերաշխություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ համապետական գործադուլի մասնակիցներին:

Եվրանյուզի հաղորդմամբ, որպես դեկորացիա նրանց ծառայել է «Մշակույթը վտանգված է» և «Փարիզի օպերան գործադուլի մեջ է» գրություններով պաստառները: Իրականում, Ֆրանսիայի գլխավոր թատրոնը մասնակցում է  գործադուլին ավելի քան երկու շաբաթ, ինչի  պատճառով 45 ներկայացում հետաձգվել է: Բալետային խմբի ներկայացուցիչները պարելու որոշումը բացատրել են Սուրբ ծնունդի նախաշեմին տոն պարգևել մարդկանց:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը մեկնարկել է դեկտեմբերի 5-ին և հայտարարվել է անժամկետ:

Placeholder
Պար՝ ընդդեմ կենաթոշակային բարեփոխումների