Քրիստոնեության համար ես ավելի շատ բան եմ արել, քան  Հիսուսը. Թրամփ
Քաղաքական
18:38 25/12/2019
Աշխարհ

Քրիստոնեության համար ես ավելի շատ բան եմ արել, քան Հիսուսը. Թրամփ

«Christianity Today»-ի  խմբագրականին ի պատասխան, որ Թրամփը պետք է  հեռանա պաշտոնից,՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփն  ամսագիրը անվանել է «ձախակողմյան թերթ» և հայտարարել. «Ես քրիստոնեության համար ավելին եմ արել, քան Հիսուսը»: Այս մասին գրում է novostink.net-ը:

«Ո՞վ է այսօր ավելին անում քրիստոնյաների համար: Դա  Հիսուսը  չէ: Նա անհետացավ  և ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել իր հետ: Իսկ ես այստեղ   ամեն օր   պաշտպանում եմ եկեղեցիները ՝ խենթ լիբերալներից »,- ասել է Թրամփը:

Թեպետ  Թրամփը խոստովանել է, որ նախկինում Հիսուսը քրիստոնեության համար ինչ-որ բան արել է, բայց հետո  պարծեցել է՝ այժմ ինքն ավելին է անում։

«Ես նշանակում եմ դատավորներին, որ  օգնում են  պաշտպանել կրոնական իրավունքները», - ասել է  Թրամփը՝ հավելելով.  «Քանի՞ դատավոր նշանակեց Հիսուսը: Նա ինչ-որ բան ասե՞լ է ապագայում մարդկանց դատավարության մասին, բայց ես դա չեմ տեսել»:

Բացի դրանից,  Թրամփը հայտարարել է,  որ ինքը «փրկել է  Սուրբ Ծնունդը»:

«Տեսեք, թե ես ինչ եմ արել», - ասել է  նա շարունակելով.  «Հիմա կարող եք ասել «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Եվ, առհասարակ, եթե  դուք ասում եք «Շնորհավոր տոները» և  չեք հստակեցնում, որ  նկատի ունեք Սուրբ Ծնունդը, կհայտնվեք բանտում: Եվ ի՞նչ է  արել  Հիսուսը Սուրբ Ծննդյան համար առհասարակ: Ծնվե՞լ է: Եվ   ուզում է, որ իրեն դրա համար  շնորհակալություն հայտնե՞ն: Դե, դե , այդպես չի լինում»:

 

Placeholder
Քրիստոնեության համար ես ավելի շատ բան եմ արել, քան Հիսուսը. Թրամփ