Հակակոռուպցիոն հիմնադրամը հայտարարել է Ալեքսեյ Նավալնիի կալանավորման մասին
Իրավունք
15:26 26/12/2019
Աշխարհ

Հակակոռուպցիոն հիմնադրամը հայտարարել է Ալեքսեյ Նավալնիի կալանավորման մասին

Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ФБК) հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները եկել են հակակոռուպցիոն հիմնադրամ և կոտրել կազմակերպության դուռը: 

Այս մասին, ինչպես գրում է RBC-ն, թվիթերում  հայտնել է ФБК-ի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը: Ըստ նրա, խուզարկության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է Նավալնին:

«Ալեքսեյին բռնի ուժով ձերբակալել են և տարել: Նա ոչ մի դիմադրություն ցույց չտվեց: Մնացածները նոր են ազատվել», - գրել է Յարմիշն ու նաև հայտնել, որ հիմնադրամում խուզարկություն է կատարվում։

Մոսկվայի ՆԳՆ ասել է, որ նրանք տեղեկություններ չունեն Նավալնիի կալանավորման և խուզարկությունների մասին:

Placeholder
Հակակոռուպցիոն հիմնադրամը հայտարարել է Ալեքսեյ Նավալնիի կալանավորման մասին