Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
Իրավունք
10:15 26/12/2019
Հայաստան

Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի

Հատուկ քննչական ծառայությունը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։

Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ծանոթացել են հիմնավորումներին։

«Հիմա էլ շարունակում ենք նյութերին ծանոթանալ, մի քիչ ժամանակի խնդիր կա։ Բայց ընդհանուր առմամբ  ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկվա նիստում դատարանը լսել է Թավադյանի ձերբակալման որոշման դեմ ներկայացված բողոքը, այսօր ժամը 11-ին նշանակված նիստում կքննի կալանքի միջնորդությունը բավարարել չբավարարելու վերաբերյալ հարցը։

 

Placeholder
Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի