Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի փոփ աստղ Մայք Ջեքսոնի երկրպագուները խնդրել են, որպեսզի նրա նմանակ Սերխիո Կորտեսը ԴՆԹ անալիզ հանձնի, քանի որ կարծում են, որ նա կարող է լինել իսկական փոփ աստղ, որը մահացել է 2009 թվականին:
Ռիա նովոստին, հղում անելով Mirror-ին, գրում է, որ խնդրանքները սկսել են հայտնվել սոցիալական կայքերում այն բանից հետո, երբ Կորտեսը իր ինսթագրամի էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ պատմում էր Թայլանդում համերգի մասին:
Երկրպագուներին նաև շատ է հետաքրքրել նրա արտաքին տեսքը. արտիստը շատ նման է լեգենդար փոփ-կատարողին:
«Ինձ թվաց, որ Մայքլ Ջեքսոնն է նայում: Նույն այնպիսի տեսք ունի, ինչպես նա»,- գրել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր արձագանել է. «Նա Մայքլ Ջեքսոնն է»:
«Դու երևի միակ մարդն ես, որն այդքան նման է Մայքլին»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Չնայած երկրպագուների գրառումներին, կան մի քանի նշաններ, որոնք առանց ԴՆԹ-ի էլ ցույց են տալիս, որ Սերխիոն Մայքլ Ջեքսոնը չէ: Նա խոսում է իսպաներեն շեշտադրությամբ և երաժշտից ավելի երիտասարդ տեսք ունի, եթե նա դեռ ողջ լիներ: