Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական ORSIS (Promtehnologiya) զենքի ընկերությունում առաջընթաց են տեսնում Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման կասեցված մրցույթի հետ կապված իրավիճակում։ Այս մասին ընկերության ներկայացուցիչն ասել է «Ռիա Նովոստիին»։
Ընկերության ներկայացուցչի խոսքով, տարեվերջին չկայացած մրցույթի հետ կապված «նկատվում է որոշակի առաջընթաց»:
«Այսպիսով, դատարանի որոշմամբ, ORSIS-ը դուրս եկավ մատակարարների սև ցուցակից: Սա դրական միտում է, քանի որ այն հնարավորություն է տալիս շարունակել մեր ընկերության համագործակցությունը Հայաստանի հետ և հանրապետությանը, որը մեր երկարամյա գործընկերն է, ստանալ ժամանակակից բարձրորակ զենք»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության մասին` ORSIS- ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ:
«Ընկերությունը կարծում է, որ մրցույթի տապալման հիմնական մեղավորները դեռ չեն պատժվել: Մինչ այժմ հասկանալի չեն կառույցի կողմից հանդիպման պաշտոնական առաջարկի վերաբերյալ պատասխանների բացակայության վերաբերյալ։ Ընկերությանը տեղեկություններ են հասնում, որ ORSIS ընկերության կողմից նվիրված նմուշները ՊՆ կոնկրետ պաշտոնյաների կողմից յուրացվել են», - ավելացրել է ընկերության ներկայացուցիչը: