Թրամփն պատիվ է համարել «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանվելը
Մշակույթ
09:00 26/12/2019
Աշխարհ

Թրամփն պատիվ է համարել «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանվելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր համար պատիվ է եղել նկարահանվել «Տանը մենակ 2» ֆիլմում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։

Նրա խոսքով, ամեն տարի, հատկապես Սուրբ Ծննդյան տոներին, մարդիկ հիշում են այդ ֆիլմը, իսկ  երեխաներն ասում են, որ նրան տեսել են ֆիլմում: Թրամփը նշել է, որ երեխաները նրան չեն նկատում հեռուստատեսությամբ, ինչպես ֆիլմում:

«Լավ ֆիլմ է, մեղմ ասած, ես էլ ավելի երիտասարդ էի: Եվ ինձ համար պատիվ էր դա անել»,-ասել  Ամերիկայի ղեկավարը։

Նա ավելացրել է, որ «Տանը մենակ»-ը ամանորյա կարևոր ֆիլմերից մեկն է:

Placeholder
Թրամփն պատիվ է համարել «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանվելը