Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Հարությունյանը փոքրիկ հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա հանցակից
«Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է Քրեական օրենսգքրի 309-րդ հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնել)»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով է գործում։
Դ. Հարությունյանի խոսքով, գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, փոքրիկ հույս ունի, որ դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարաված հանցագործության հանցակից:
«Այն, որ խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, իմ կարծիքով, միանշանակ է»,- ասաց նա:
Հարցին, թե մեղադրանքը վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակվա գործողություններին, այդ դեպքո՞ւմ էլ պետք է գործի անձեռնմխելիություն, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Այո, միանաշանակ, որովհետև անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծված է, որպեսզի ապահովենք դատարանի անկախությունը: Օրինակ, եթե լիներ հակառակը, անձեռնմխելիությունը, եթե վերաբերեր միայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր է, հարցի էությունը կվերանա, նպատակը, թե ինչի համար է սահմանվել անձեռնմխելիությունը, կվերանա: Պատասխանը միանշանակ է՝ հենց անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը, անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոն է զբաղեցնում, այլ ցանակացած նախորդող ժամանակահատվածի վրա»:
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներո՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։