Լիճքի դպրոցի վերանորոգմանը ԱԺ-ն գումար չի տվել, բայց մարզպետարանում ստացել են 113 մլն դրամի պարգևատրում
Կրթություն, գիտություն
11:32 27/12/2019
Հայաստան

Լիճքի դպրոցի վերանորոգմանը ԱԺ-ն գումար չի տվել, բայց մարզպետարանում ստացել են 113 մլն դրամի պարգևատրում

Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Վանո Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սա Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցն է, որի վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էինք 2020 թվականի բյուջեից տրամադրել մոտ 19 մլն. դրամ, սակայն անհիմն պատճառաբանությամբ մերժում ստացանք...

Այսօր բանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ստացել են ուշադրություն՝ 113 մլն դրամի պարգևատրում։ Հարգելի՛ ընթերցողներ մնացածը թողնում եմ Ձեր դատին...»:

Placeholder