Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
Իրավունք
12:39 27/12/2019
Հայաստան

Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի

«Քննիչն ասաց՝  իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որ  նման բարձր տրամադրություն ունի։ Երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել»,-ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է տրամադրությունը։

Նրա խոսքով,  բարձր տրամադրության պատճառն այն է, որ իրեն դեռ վեց ամիս առաջ զգուշացրել էին՝ մեղադրանք է առաջադրվելու։

«Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի այդ ամբողջի մասին մի օր կխոսեմ...x, y, z քայլերը հրաժարական տալն էր»,-ասաց ՍԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին  տարածված տեղեկությունները՝ Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

Placeholder
Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի