ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
Քաղաքական
11:56 27/12/2019
Հայաստան

ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել

Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին  տարածված տեղեկությունները՝ Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։

«Հաստատում ենք, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-ասացին ՀՔԾ-ից։

Քր. Օր-ի 308 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

 

Placeholder
ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել