Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դատարանների շրջափակումը հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ այս համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որպեսզի հանրության վստահությունը այդ համակարգի նկատմամբ աճի և մենք ակնկալենք որակյալ արդարադատություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ եթե նոր իշխանությունը նպատակ ունենար իրենից կախված դատական համակարգ ունենալ, դրա մեթոդը հրապարակային կոչ անելը չէ, որ այս ոլորտում կա խնդիր և այդ խնդիրը պետք է վերջապես լուծել:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի շենքի շրջափակմանը, նա նշեց, որ հեղափոխության հերթական փուլն է եղել, որն իրագործվել է օրենքի բոլոր պահանջների և պայմանների պահպանմամբ:
«Հայաստանի ժողովրդի կամքը ևս մեկ անգամ արտահայտվել է բարեփոխումներ սկսելու և Հայաստանում նոր որակի քաղաքական իշխանություն ձևավորելու մասով, որին հաջորդել է ընտրություններ, որոնք առաջին անգամ ՀՀ պատմության մեջ որակվել է որպես ազատ, արդար ընտրություններ բոլոր միջազգային չափանիշների պահպանմամբ, առաջին անգամ ժողովրդի կամքը բացարձակ ձևով առանց որևէ շեղումների արտահայտվել է, և ունենք լեգիտիմ Ազգային ժողով»,-ասաց Ռ. Բադասյանը: